HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզում կկառուցվեն ժամանակակից ջերմոցային համալիրներ․ Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել

Կառավարությունը բավարարել է «Ռոզգոլդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

«Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝ 13826 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ Ջերմոցները կառուցվելու են Կոտայքի մարզում։

Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման և 480 մլն դրամի ներդրում հողային, մոնտաժային և այլ աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 180 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 918 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45.9 մլն դրամ:

«Ֆլովերֆիլդ» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝ 12500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։

Ջերմոցները կառուցվելու են Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 882 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման և 430 մլն դրամի ներդրում հողային, մոնտաժային և այլ աշխատանքների իրականացման համար։

Նախատեսվում է ստեղծել 27 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 882 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44 մլն դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter