HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների տեսահարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից, ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին:

«Խնդրում ենք հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00: Տեսահաղորդագրության սկզբում անհաժեշտ է նշել անունը, ազգանունը և բնակության վայրը, ցանկալի է նաև՝ զբաղմունքը և աշխատանքի վայրը:

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձևակերպված են հակիրճ, կոռեկտ և հստակ։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով»,- նշված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter