HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոչ ոք չի մտածում՝ 300 հազար վարձ տվող արցախցին ոնց պիտի ապրի». Շուշիի վարչակազմի ղեկավար

ՀՀ կառավարությունը բռնի տեղահանված արցախցիների վերաբերյալ ծրագրերը կազմելիս չի խորհրդակցում Արցախի ներկայացուցիչների հետ և հաշվի չի առնում նրանց կարծիքն ու կարիքները։ «Հետքին» տված հարցազրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Շուշիի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։ 

Նրա խոսքով՝ մոտակա 1-3 տարիների ընթացքում եթե արցախցիները չապահովվեն մշտական կացարանով, ապա Հայաստանում կմնա բռնի տեղահանվածների միայն 20 տոկոսը, իսկ մեծ մասը կարտագաղթի այլ երկրներ։ Գրիշա Հովհաննիսյանն անիրատեսական է համարում արցախցիների վերադարձը իրենց բնակավայրեր, և շեշտում է՝ ոչ մի պետություն և միջազգային կազմակերպություն չի կարող ապահովել արցախցների անվտանգ վերադարձն ու կեցությունը։

Արցախցիներին տրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի վերաբերյալ՝ Գրիշա Հովհաննիսյանն ասում է, որ ինքը չի հասկանում, թե ինչ է իրենից դա ենթադրում, որոնք են այդ կարգավիճակը ստացած անձանց իրավունքներն ու պարտականությունները։ Շուշիի վարչակազմի ղեկավարը շեշտում է, որ կառավարությունն այդպես էլ չի բացատրել այդ կարգավիճակի բուն էությունն ու նշանակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter