HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Մայր Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ Տիգրան Ավինյանը օրենքի համապատասխան կարգով չի ստանձնել լիազորությունները

«Մայր Հայաստան» խմբակցությունը վարչական դատարան է դիմել, քանի որ Տիգրան Ավինյանը օրենքի համապատասխան կարգով չի ստանձնել իր լիազորությունները։ Այս մասին ավագանու նոյեմբերի 21-ի նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

Ըստ նրա՝ նախորդ 3 քաղաքապետները ապահովել են քվորում երդմնակալության նիստին, սակայն Տիգրան Ավինյանը պնդում է, որ դա արարողակարգային նիստ է, և քվորում չի պահանջվում։

«Նույն նախադեպով Թալինում 2022թ. մայիսին ընտրվել է քաղաքապետ, քվորումը նիստի ժամանակ ապահովվել է, երբ ավագանին ընտրել է քաղաքապետին, սակայն երդմնակալության արարողության նիստին քվորումը չի ապահովվել, ինչի հետևանքով 3 ամիս հետո դրվել են արտահերթ ընտրություններ։ 

Կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ավինյանի թիմակից Գնել Սանոսյանն ու իր տեղակալն այն հարցին, թե ինչ են կարծում՝ օրենքով սահմանված նիստն ինչպիսի՞ն պետք է լինի, կարո՞ղ է լինել նիստ, որի ժամանակ քվորում չի պահանջվում, Ավինյանի գործընկերները հաստատել են մեր թեզը, որ օրենքով սահմանված նիստը պարտավոր է ունենալ քվորում։ Մենք օրենքով սահմանված կարգով ենք ստանձնել մեր ավագանու մանդատը, պաշտպանելու ենք երևանցու շահերը։ Սակայն զգուշացնում եմ բոլոր երևանցիներին, որ ցանկացած որոշում, ցանկացած հրամայական, ցանկացած աշխատանք և հարաբերություն, որ ունենալու եք այս քաղաքապետարանի հետ, այս քաղաքապետի հետ, այդքան վստահ մի եղեք, որ հետագայում դա չի վիճարկվի»,- նշեց նա։

Սամվել Հակոբյանի խոսքով՝ օրենքով արարողակարգային նիստ ձևակերպում գոյություն չունի, երդմնակալության արարողակարգային նիստը միևնույն է նիստ է, որը պահանջում է քվորում։

«Այդ նիստը քվորում չի ունեցել, մեր օրինական պահանջը դատարանում այն է, որ անցկացվի նոր երդմնակալության արարողակարգային նիստ։ Եթե ընդդիմադիր ուժերը գան, մասնակցեն, ապահովեն քվորում, ապա ուղղակի ամսի 13-ից ի վեր ինչ որոշում կատարվել է, նորից կարվի, իսկ եթե չապահովվի քվորում, տրամաբանական կլինի ունենալ նոր արտահերթ ընտրություններ»,- նշեց նա։

Տիգրան Ավինյանը Հակոբյանի ելությի ավարտից հետո հաջողություն մաղթեց դատական գործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter