HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը պարտությամբ ավարտեց «Եվրո-2024»-ի որակավորման փուլը

Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտություն կրեց Խորվաթիայի ընտրանուց։ Հանդիպումը տեղի ունեցավ Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ խորվաթների տարածքային և խաղային մեծ առավելությամբ, չնայած որ հաշիվը բացելու առաջին լավ հնարավորությունը մեր հավաքականն ունեցավ. 30-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը մեն-մենակ դուրս եկավ մրցակցի դարպասապահի դեմ, սակայն հարվածից հետո Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը փրկեց իր թիմին: Այնուամենայնիվ, առաջին կեսի վերջում՝ 43-րդ րոպեին Անտե Բուդիմիրը գլխի հարվածով գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը:

Երկրորդ խաղակեսը ևս անցավ խորվաթների բացահայտ առավելությամբ, սակայն Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները հաջողությամբ պաշտպանվեցին և երկրորդ կեսում կարողացան անառիկ պահել դարպասը: Խաղն ավարտվեց Խորվաթիայի ընտրանու հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Այսպիսով, կայացած 8 տուրերից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 8 միավորով զբաղեցրեց Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբի 4-րդ հորիզոնականը։ Այս խմբից Եվրոպայի առաջնության ուղեգրեր նվաճեցին Թուրքիան (17 միավոր) և Խորվաթիան (16 միավոր): Ուելսը 12 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ Լատվիան 3 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։

Լուսանկարները՝ ՈւԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter