HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Բռնությունն իր բոլոր դրսևորումներով մեզ համար անընդունելի է». Ավինյանը՝ քաղաքապետարանում քաշքշուկների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա ավագանու նիստի մեկնարկին անդրադարձավ երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած քաշքշուկներին։

Հիշեցնենք, որ երեկ ավագանու նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ջուր լցրեց Անի Խաչատրյանի վրա, վերջինս էլ, մեկ այլ բաժակ վերցնելով, ջրեց Աղեկյանին։ Ավագանու նիստն ընդհատվեց, Ավինյանը խնդրեց անջատել ուղիղ հեռարձակումը, ավագանու անդամները շարունակեցին վիճաբանել դահլիճից դուրս։

«Առաջին հերթին ուզում եմ շեշտել, որ բռնությունն իր բոլոր դրսևորումներով մեզ համար անընդունելի է, և՛ ավագանու նիստերի դահլիճում, և՛ ավագանու նիստերի դահլիճից դուրս, լինի դա ֆիզիկական բռնություն, լինի խոսքով, ուղղակի անընդունելի է։ Համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունը՝ իր որևէ դրսևորմամբ, այս դահլիճում տեղ չունենա»,- նիստի մեկնարկին ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետը հատուկ շեշտեց, որ նմանատիպ իրադարձությունները կանխելու համար ինքն անձամբ հաշվի չի առնելու՝ իրե՞նց խմբակցության ավագանին է, թե ընդդիմադիր խմբակցության, բոլորի հանդեպ հավասար վերաբերմունք է լինելու։ 

«Հետևապես, ուզում եմ իմ լիազորությունների շրջանակում երեք զգուշացում տալ՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին։ Խնդրում եմ Ձեզ գնահատել այն հետևանքները, որ խոսքը կարող է ունենալ։ Որովհետև, եթե խոսքը պարունակում է բռնություն, ինչ-որ մի փուլում վերածվում է ֆիզիկական բռնության»,- նշեց նա։

Տիգրան Ավինյանը նաև նախազգուշացրեց այն վարչական շրջանների ղեկավարներին, որոնք մասնակցել են այդ հրմշտոցներին. «Հատուկ ուզում եմ շեշտել, որ իրենց նույնպես հետագա որևէ նմանատիպ արարք չի ներվելու»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter