HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչ Դալմայի այգիների հողօգտագործողները կռվում են իրենց իրավունքների համար, Դալմայի այգիներից արդեն ոչինչ չի մնացել

Դալմայի այգիների հողօգտագործողների բողոքի ակցիաները սովորական են դարձել, քանի որ ոչ ոք չի ցանկանում լուծել նրանց գլխավոր խնդիրը` կորցրած հողերի համար փոխհատուցում տրամադրելը: Մայիսի 27-ին նրանք կրկին հավաքվեցին ՀՀ նախագահի նստավայրի մոտ: «Երևանի քաղաքապետը 3-4 շաբաթ առաջ ընդունել էր ակցիայի մասնակիցներից մի քանիսին և խոստացել էր «անհատական մոտեցմամբ» կարգավորել 48 հոգու խնդիր: Առ այսօր ոչ մեկի հարցը լիովին լուծված չէ: Ասում են` քաղաքապետի դիրքորոշումը մնացել է նույնը: Ցավոք` ժողովրդի վիճակն էլ չի փոխվել»,- ասված է «Facebook» սոցիալական ցանցի «Ecolur.org» սոցիալական խմբում հողոգտագործողների նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հողօգտագործողներն արդեն անցել են դատական գործընթացներ, եւ դատական ատյաններում նրանց հայցերը մերժվել են: Նրանց գործը քննել է նաեւ Օրհուսի համապատասխանության կոմիտեն, որը որոշում է ընդունել այդ հարցում Հայաստանի կողմից կոնվենցիայի դրույթների չպահպանման մասին:  Այժմ բոլոր հողօգտագործողների անունից նախաձեռնող խումբը մտադիր է անցնել ավելի արտահայտիչ գործողությունների, օրինակ` նստացույցի, կամ երկրից հեռանալու դիմում են ներկայացնելու, քանի որ, ըստ նախաձեռնողներից մեկի, իրենց հրահրում են:  

Մինչ հողօգտագործողները պաշտպանում են իրենց իրավունքները, Երեւանի պատմական հպարտությունից` Դալմայի այգիներից, ոչինչ չի մնացել, եւ տարածքում  առանձնատներ են կառուցվել:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Լուս.` «ԷկոԼուր»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter