HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Թալինի ղեկավարը մոտ 16 մլն դրամի պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող ընկերության հետ

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այս տարի երկու պայմանագիր է կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ։ Երկու պայմանագրերի հանրագումարը կազմում է 15 մլն 714 000 դրամ։ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ-ն այս տարի երեք անգամ մասնակցել է Թալինի համայնքապետարանի համար հեղուկ և սեղմված բնական գազ ձեռք բերելու նպատակով հայտարարված գնումներին, որից երկուսում հաղթող է ճանաչվել։ Ընդ որում, այդ երկու մրցույթների ժամանակ նա միակ հայտատուն է եղել։ 

Տավրոս Սափեյանը հորեղբոր՝ «Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ի գործադիր տնօրեն Ժորա Սափեյանի հետ պայմանագրերից մեկը կնքել է 2023թ․ հունվարի 3-ին, մյուսը՝ այս տարվա ապրիլի 5–ին։ 

«Սափեյան եղբայրներ» ՍՊԸ–ն պետական ռեգիստրում գրանցվել է 1999թ․–ին։ Ընկերությունում հավասար բաժեմասեր ունեն Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հայրը՝ Էդիկ Սափեյանը և հորեղբայրը՝ Ժորա Սափեյանը։  

Տավրոս Սափեյանը Թալին համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2022թ․ հոկտեմբերի 17–ին։ Նա և հայրը՝ Էդիկ Սափեյանը, հայտարարագիր են ներկայացրել 2022թ․–ի համար, որտեղ հիշատակում չկա ընկերությունում հոր ունեցած  50% մասնակցության մասին։ Թալինի համայնքապետարանի գնման ընթացակարգը գնահատող հանձնաժողովի նախագահն ու 5 անդամները հայտարարություն են ստորագրել, որ իրենք շահերի բախում չունեն այս գնման առնչությամբ։ Բայց անտեսել են շահերի բախման իրական փաստը՝ համայնքի ղեկավարի ընտանիքին պատկանող ընկերությանը մրցույթի հաղթող ճանաչելու հանգամանքը։

Հայաստանում տեղական ինքնակառավարման մակարդակում շահերի բախումը դրսեւորվում է, հիմնականում, ձեռնարկատիրական ոլորտում: Համայնքներում, որպես կանոն, խանութը, բենզալցակայնը, գազալցակայանը եւ այլ կարեւոր ձեռնարկատիրական օբյեկտներ համայնքի ղեկավարի, նաև՝ ավագանու անդամների սեփականությունն են:

Լուսանկարը՝ Տավրոս Սափեյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

LAvo
Իսկ այս անկողնակալ ՀԵՏՔը ինչի չի գրում, թե Կապանի համայնքապետարանը քանի հարյուր միլիոն դրամի պայմանագրեր է կնքում համայնքապետի ընտանիքին պատկանող բիզնեսների հետ՞ https://hetq.am/hy/article/162667?fbclid=IwAR1NASK-876aVsLTdWlz9VN63w9oMCQxQxq2gSn4vx82N9YXFAY7ekL7bNc

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter