HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի գիտություն լրատվամիջոցների և Fast Shift օգտատերերի

Վճարովի բովանդակություն

 «Ֆաստ Շիֆթ» ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ համակարգի գերբեռնվածության արդյունքում ի հայտ էր եկել վճարումների հաշվեգրման խնդիր՝ հիմնականում կապված բանկային/քարտային հաշիվների համալրումների հետ, ինչի վերաբերյալ Ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել սոցիալական իր կայքէջերում։  

Ընկերությունը հայտնում է, որ խնդիրը կարգավորվել է, և Fast Shift վճարային տերմինալներով կատարված գործարքների մեծ մասի գումարներն դեկտեմբերի 22-ին հաշվեգրվել են օգտատերերի մուտքագրած հաշիվներին, իսկ  մնացածը երկու աշխատանքային օրերի ընթացքում կմուտքագրվի հասցեագրված հաշվեհամարներին։

Ընկերությունը նաև գործընկեր բանկային և վարկային կազմակերպություններին տեղեկացրել է տեխնիկական խնդրով պայմանավորված վճարումների մասով հաճախորդների պարտավորությունները ժամկետանց չհամարելու անհրաժեշտության մասին։

«Ֆաստ Շիֆթ» ՍՊԸ-ն ևս մեկ անգամ հայցում է իր օգտատերերի ներողամտությունը պատճառված անհանգստության համար և շարունակելու է վճարային ժամանակակից գործիքների հասանելիության ընդլայնման իր քաղաքականությունը՝ ի հարմարավետություն իր հաճախորդների: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter