HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանը 6-րդ անգամ կհանդիպի Չեխիային. վիճակագրությունը չեխերի օգտին է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտնել է, որ Պրահայում մարտի 26-ին կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական մրցավեճը: Մարզադաշտը եւ հանդիպման մեկնարկի ժամը, ըստ ՀՖՖ-ի, հայտնի կդառնան ավելի ուշ: 

Մինչ այս Հայաստանն ու Չեխիան ազգային հավաքականների մակարդակով հանդիպել են 5 անգամ, որից 4-ը՝ պաշտոնական խաղերում: 

Առաջին երկու խաղերը կայացել են աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2004-ի հոկտեմբերի 13-ին մերոնք Երեւանում մրցակցին զիջեցին 0-3 հաշվով, իսկ 2005 թ. սեպտեմբերի 7-ին չեխական Օլոմոուցում գրանցվեց 4-1 հաշիվը՝ հօգուտ դաշտի տերերի: Մերոնցից միակ գոլը խփեց Արա Հակոբյանը: 

Թիմերը հանդիպել են նաեւ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: 2013-ի մարտի 26-ին չեխերը Երեւանում հաղթեցին 3-0 հաշվով: Հետաքրքիր է, որ գալիք խաղը կայանալու է այս հանդիպումից ուղիղ 11 տարի անց՝ կրկին մարտի 26-ին: Պատասխան խաղը կայացավ նույն տարվա սեպտեմբերի 6-ին Պրահայում: Մեր թիմը պատմական հաղթանակ տարավ Կառլեն Մկրտչյանի ու Գեւորգ Ղազարյանի գոլերի շնորհիվ՝ 2-1:

2016-ի օգոստոսի 31-ին էլ ընկերական մրցավեճ անցկացվեց չեխական Մլադա Բոլեսլավում, որում 3-0 հաշվով հաղթեցին դաշտի տերերը: 

Այսպիսով՝ կայացած 5 հանդիպումներում մեր թիմը տարել է 1 հաղթանակ եւ կրել 4 պարտություն: Խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը ի վնաս մեզ է՝ 3-14: 

ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում, որը վերջին անգամ թարմացվել է դեկտեմբերին, Հայաստանի ընտրանին 93-րդն է, իսկ Չեխիան՝ 39-րդը: Այդուհանդերձ, մինչեւ ընկերական հանդիպումը՝ փետրվարի 15-ին, ՖԻՖԱ-ն հրապարակելու է վարկանիշային նոր ցուցակ: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter