HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

13.7 անգամ աճ. ոսկերչության նոյեմբերի բումը

Ամիսներ շարունակ գրանցված անկումից և թույլ աճից հետո 2023 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ` Հայաստանի արդյունաբերության ոլորտում 23.8% աճ է գրանցվել։

Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ), սովորաբար, տնտեսության միտումները նախ հրապարակում է խոշորոցված ոլորտներով, ապա՝ ըստ առանձին ենթաոլորտների։ Դեռևս երկու շաբաթ առաջ հրապարակված կարճ տեղեկագրում ՎԿ-ն մեկ տողով բացատրել էր, որ արդյունաբերության կտրուկ աճը հիմնված է ոսկերչական արտադրատեսակների ճյուղի վրա։

Արդեն այսօր, ավելի լայն բացվածքով տվյալներում երևում է, որ 2023 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ` ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալներն աճել են 13.7 անգամ և կազմել 82.4 միլիարդ դրամ։

Արտադրության ծավալով ոսկերչության ոլորտը առաջ է անցել սննդամթերքի, խմիչքի ու ծխախոտի արտադրություններից, որոնք որպես կանոն, գլխավորում են մշակող արդյունաբերության առաջին եռյակը՝ ոլորտում ունեցած տեսակարար կշռով։

Թե որ ձեռնարկություններն են ապահովել ոսկերչության ոլորտի այս աճը, Վիճակագրական կոմիտեն չի հրապարակում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter