HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետն ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանն ու կինը՝ Անի Ալեքսանյանը, հունվարի 25-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Ամուսիններին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Արմեն Նալբանդյանի նկատմամբ հարուցվել է նաև քրեական հետապնդում: 2021թ. հունվարի 26-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման էր ենթարկվել Արմեն Նալբանդյանը և ձերբակալվել: 

Գործի նախաքննությունն ավարտվել է: Լիցենզավորման և թույլտվությունների վարչության նախկին պետը Հակակոռուպցիոն քրեական դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ: Ըստ մեղադրանքի՝ Նալբանդյանն, ի վնաս պետական շահերի, առանց «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ի կողմից 2020թ. օգոստոսի 19-ին ներմուծված թանկարժեք քարերի փաթեթները բացելու և ստուգելու, հիմք ընդունելով միայն իր մտերիմ տնտեսվարողի կողմից ներկայացված տվյալները, փաստաթղթերի հիման վրա կազմվել և տրամադրվել է կեղծ տեղեկություններ պարունակող պետական վերահսկողության ակտ:

Արաբական Միացյալ Էմիրություններից ՀՀ ներմուծված ընդհանուր 4020.79 կարատ զանգվածով մոտ 671 մլն 543 հազ. դրամ շուկայական արժեքով ադամանդների նույնականացում և ներկայացված փաստաթղթերի հետ դրանց համապատասխանության ստուգում չի իրականացվել, սակայն 2020 թ․-ի օգոստոսի 20-ին կազմվել և «ԿԱՐԱԲՐԱ» ՍՊԸ-ն է տրամադրվել 148 հազ․ 535 ԱՄՆ դոլար արժեքով, 1776.84 կարատ զանգվածով Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչին համապատասխանող ապրանքի վերաբերյալ պետական վերահսկողության ակտը:

Դրանում, ներառվել է ակնհայտ կեղծ տեղեկություններ վերահսկողություն իրականացնելու փաստի և վերահսկողություն իրականացնելիս օգտագործված սարքերի ու գործիքների վերաբերյալ: «Ներքին սպառման համար բաց թողում» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել է 72 մլն 14 հազ․ դրամ մաքսային արժեքով ադամանդ, որի համար հաշվարկվել և վճարվել է 2 մլն 160 հազ․ դրամի մաքսատուրք, մինչդեռ իրականում ադամանդների մաքսային արժեքը կազմել է 675 մլն 677 հազ․ դրամ, որի համար պետք է վճարվեր 20 մլն 270 հազ․ դրամի մաքսատուրք: Պակաս է վճարվել մոտ 18 մլն 110 հազ. դրամի մաքսատուրք:

Արմեն Նալբանդյանը պաշտոնից ազատվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ռեեստրում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Նալբանդյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցած գույքի, դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել:

Ըստ այդ հայտարարագրի՝ արդեն նախկին պաշտոնյան ունեցել է բնակարան, 3 միավոր հողամաս, «MITSUBISHI PAJERO 3.0I» և «MERCEDES-BENZ GL450 4 MATIC» մակնիշի ավտոմեքենաներ:

Տարեկան եկամուտը եղել է մոտ 7 մլն 650 հազ. դրամ: Իսկ ունեցած դրամական միջոցները կազմել է 6 մլն դրամ, 6000 ԱՄՆ դոլար և 4500 եվրո:

Կնոջ՝ Անի Ալեքսանյանի 2018թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ ունեցել է 1 մլն 240 հազ. դրամ եկամուտ: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, հայտարարագրել է 5 մլն 500 հազ. դրամ, 4000 ԱՄՆ դոլար և 3000 եվրո:

Նշենք, որ այս փուլում չեն հրապարակվում բռնագանձման ենթակա գույքի ցանկը՝ պատճառաբանությամբ, որ բացատրությունների, ներկայացված ապացույցների հիման վրա այդ ցանկը կարող է փոփոխվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter