HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կարմիր գծերի թանկացմամբ չենք հավակնում ամբողջությամբ լուծել Կենտրոնի բեռնաթափման հարցը»․ Սուրեն Գրիգորյան

Նախնական տպավորությամբ՝ մայրաքաղաքում կարմիր գծերի սակագների թանկացումը ծառայում է իր նպատակին, չնայած դեռ վաղ է վերջնական եզրակացություններ անել։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ փոփոխությամբ քաղաքապետարանը չի հավակնում ամբողջությամբ լուծել Կենտրոնի բեռնաթափման հարցը, քանի որ այն բազմաշերտ է և կախված է նաև այլ հանգամանքներից։ 

Սուրեն Գրիգորյանը նշում է՝ երբեք չենք կարող ասել, որ Երևանում տրանսպորտի հարցը լուծված է, քանի որ տարբեր մասշտաբի խնդիրներ միշտ էլ լինելու են, և հնարավոր չէ հասնել մի կետի, որ կարելի լինի փաստել՝ տրանսպորտային համակարգը ամբողջությամբ կայացած է։

Երևանի փոխքաղաքապետի հետ զրուցել ենք նաև մետրոյի նոր կայարանի, Երևանի ամանորյա ձևավորման համար ծախսված գումարների, մեկ անձից գնումների, ինչպես նաև Երևանի ավագանու նիստերում տեղի ունեցող միջադեպերի մասին։

Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter