HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանին ու կնոջը կարող են նախանձել նույնիսկ լավագույն ֆերմերները

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն և իր կինը` Ջուլիետա Աբրահամյանը, 2011թ. գյուղմթերքների իրացումից միլիոնների եկամուտ են կուտակել: Աբրահամյան ամուսիններին կարող են նախանձել նույնիսկ ամենահաջողակ ֆերմերները, էլ չասենք վարկերի տակ կքած գյուղացիների մասին, որոնք, նույնպես զբաղվելով հողագործությամբ, հայտնվել են անելանելի վիճակում:

2011թ. ԱԺ նախագահը ստացել է 43 միլիոն 671 հազար 30 դրամ եկամուտ, որից 40 միլիոն դրամը գյուղմթերքների իրացումից է կուտակել, իսկ 3 մլն 671 հազար 30 դրամը աշխատավարձն է:

Հովիկ Աբրահամյանը, հակառակ իր ունեցած «համեստ» եկամուտներին, 2011թ. ունեցել է 290 մլն դրամ և 2 միլիոն 50 հազար դոլար:

Կինը` Ջուլիետա Աբրահամյանը, ավելի հարուստ է, քան ամուսինը: Նա նշված տարում ունեցել է 300 միլիոն դրամ, ինչպես նաև 2 մլն 900 հազար դոլար: Ջուլիետա Աբրահամյանի եկամուտները նույնպես գերազանցում են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող ամուսնու եկամուտները: Դարձյալ գյուղմթերքների իրացումից Ջուլիետա Աբրահամյանը ստացել է 45 մլն դրամի եկամուտ:

Համեմատության համար նշենք, որ Հովիկ Աբրահամյանի 2009թ. եկամուտը կազմել է 29 մլն 499 հազ 760 դրամ, իսկ 2010-ին` 25 մլն 515 հազար 220 դրամ:

Թե ինչ ցանքատարածությունների մշակությամբ են զբաղվում ամուսինները, անհայտ է, սակայն փաստ է, որ գյուղացիները նրանց խորհրդատվության կարիքն ունեն, որպեսզի հողից մի քիչ եկամուտ ստանան և օր առաջ ազատվեն վարկային բեռից:

Լուս.՝ Հովիկ Աբրահամյանի ֆեյսբուքի էջից

Մեկնաբանություններ (8)

tufraf
All I can say is that I despise these corrupt officials who treat Armenia as their personal fiefdom and bank for themselves and their families. How they can li ve with themselves while seeing people living in horrendous condtions because of their graft, greed, corruption and outright lack of human decency.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանի ներկա ու խորացող ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ մի օր անպայման պայթելու է.սոսկ ժամանակի հարց է:Վայ նրան ով կմնա սրա փլատակների տակ:........................................................... Svetlana(2)-Հոյակապ կոմենտ:
AndO
I am never amazed at the government officials of Armenia. They have to be the most hated, brainless, simply ignorant individuals. Man I really wish all these clowns one day are forced out or replaced by people that really should occupy those posts. There is absolutely no accountability for these brain dead ministers, hence they get away with everything. I really like to thank Hetq and all the other Armenian news agency that expose and really serve as the backbone of civil society. Without these kind of discoveries it would be impossible to put pressure and fight for change.
Gary
What planet to you fall from....Of course there is nothing wrong about having wealth, just as long as you don't exploit your governmental position and power to your financial advantage. In Armenia, oligarchs go to bed and wake up as politicians. Both look in the mirror and see the same face - that of corruption and misuse of power. That's the difference.
GB
I agree with you Markareed, but you have to know that KGB era millionaire mentality, is different from ordinary diaspora Armenian millionaire!! Armenian oligarch millionaire indirectly promoting FASCISM and dictatorship (lack of education) they are not promoting DEMOCRACY in Armenia, weakening Armenia's national security and decreasing Armenia's foreign diplomacy strength, against our natural enemies, in a complex world of today!!!! They are indirectly driving middle class Armenians out of country to Russia and European countries and promoting some criminal gangs in Burbank, USA, and keep the rest, for themselves, for future vote count!!
GEGHAM
M A R S H A L L A )))
Svetlana
Ահա թե ինչով է տարբերվում ժողովրդավարական-իրավական -դեմոկրատական պետությունը խորհրդային պետությունից՝ անհատները հարուստ են պետությունից։ Այն գումարները, որոնք պետք է լինեն պետական գանձարանում, կուտակվում են այդ անձանց և նրանց կանանց հաշիվներում։ Ով պետք է վերահսկի անաշխատ եկամուտի ստացումը։ Վերջապես. ով է պետությունը՝ժողովուրդը թե այդ անհատները, որոնք վերաբերվում են ժողովուրդին, ինչպես կամենում են։ Չէ որ նրանք հաշվետու են ամենքիս, իսկ մենք չենք պահանջում։
Կարմեն
Էդ մեկի կինը քանի դիպլոմ ունի, որտեղ է ավարտել, որ այդպես սրընթաց հարստանում է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter