HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Բոյկոտի անձրևանոցի տակ անգործություն մի դարձրեք». Ավինյանը՝ ընդդիմադիրներին ավագանու մանդատից զրկելու մասին

Երևանի ավագանին այսօր քննարկում է ընդդիմադիր ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Նարինե Հայրապետյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի և Զարուհի Փոստանջյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը իր ելությում նշեց, որ սա ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից զրկելու նպատակով է արվում։

Տիգրան Ավինյանն էլ, անդրադառնալով դիտարկմանը, հայտնեց, որ իրենք ավագանու մանդատից չեն զրկում որևէ մեկին, որովհետև նրան չեն սիրում կամ քաղաքային իշխանություններին շատ քննադատելու համար, զրկում են ավագանու այն 5 անդամներին, ովքեր ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։

«Անկեղծ լինեմ, Սոնա Աղեկյանի մասով ես էլ, իրապես, որոշակի ափսոսանք ունեմ, բայց կա սկզբունք, որը որոշվել է հենց էդ տրամաբանությամբ։ Օրենքը շատ հստակ է ասում։ Օրենքն ասում է բոյկոտեք այնքան, մինչև 50 % քվեարկություններին մասնակցեք։ Բոյկոտի անձրևանոցի տակ անգործություն մի դարձրեք։ Եթե ավագանու անդամն իր պարտականությւունները չի կատարում, ինչո՞ւ չպիտի հանենք։ Եթե շարունակական բոյկոտի տրամաբանությունը անգործություն դարձնելու տրամաբանության վերածելը չդադարի, էս պրոցեսը չի դադարելու։ Անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել։ Ես պարտավոր եմ էնպես անել, որ էս ինստիտուտն աշխատի»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter