HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Անույշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու մանդատները

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անույշ Խուդավերդյանը և Անուշ Գինոսյանը դուրս են եկել խմբակցության կազմից՝ պահպանելով Երևանի ավագանու իրենց լիազորությունները։ Այս մասին ավագանու փետրվարի 13-ի նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բացի այդ, Ավինյանը հայտնեց, որ ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են Արմենակ Դանիելյանին և Սուսաննա Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց»-ից՝ ավագանու մանդատը տրվել է հերթական հաջորդ թեկնածու Արամ Մանուկյանին։

Հիշեցնենք, որ ավագանու նախորդ նիստում ավագանու երեք անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին«Մայր Հայաստան»-ից Նարինե Հայրապետյանի և Սոնա Աղեկյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին, «Ազգային առաջընթաց»-ից ավագանու մանդատից զրկվեց Հայկ Մարությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter