HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Սիրիայի դեպքերը Հայաստանի համար ոչ պակաս կարևոր են, քան «Հարսնաքարը»

Արևելքի երկրներում հերթով տապալվում են ռազմական ռեժիմները. Եգիպտոս, Իրաք, Լիբիա, այժմ Սիրիա: Նշվածներից վերջինում կա բավականին խոշոր հայկական համայնք, և այնտեղ կատարվող ռազմական իրադարձություններին են առնչվում նաև սիրիահայերը:

Ցավալին այն է, որ Հայաստանը չի առնչվում այդ երկրում գտնվող իր հայրենակիցներին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օգնություն է խնդրում սիրիահայ համայնքից մայր Հայաստանը «զարգացնելու» համար:

Քաղաքագետներ Անդրեաս Ղուկասյանն ու Երվանդ Բոզոյանը կարծում են, որ նման հարցերը ոչ պակաս կարևոր են Հայաստանի, հասարակության համար, քան, օրինակ, «Հարսնաքարի» իրադարձությունները:

Ի դեպ, անդրադառնալով «Հարսնաքարին», Երվանդ Բոզոյանը կարծիք հայտնեց, թե պետք չէ պայքարել կոնկրետ անձանց, տվյալ դեպքում բիզնեսմենի դեմ, ով մեղավոր չէ, որ ենթարկվում է ավտորիտար համակարգին, այլ պետք է այդ ռեժիմը փոփոխել:

Սիրիայի վերաբերյալ դիտարկումներ անելիս Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ տեղի հայկական համայնքն ուղղակի թե անուղղակի առնչվում է ծավալվող դեպքերին: 20-30 հազարանոց զինված ապստամբները դուրս են եկել 300 հազարանոց զորքի դեմ, և չի բացառվում, որ մոտ ապագայում Սիրիայում կարող է տապալվել ռազմական ռեժիմը:

Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ հայերի համար միակ տարբերակը չեզոքություն պահպանելն է, քանի որ ապստամբների կողմն անցնելու դեպքում ռազմական օլիգարխիան նրանց ուղղակի կոչնչացնի: Վերջինիս պաշտպանելը նույնպես հայերի շահերից չի բխում, քանի որ Սիրիայի կառավարությունը համագործակցում է իսլամական շարժման հետ, որն իր հերթին սերտ կապեր ունի Թուրքիայի հետ:

Մեկնաբանություններ (1)

DAVID
Մեկը մոտիկ խաղալով Ռ Հայրապետյանի հետ, ուզում է տապալել, սնանկացնել,/ինչպես մեզ,/ խլել Հարսնաքարը և մի ուղեղ ամբոխ ոտի է հանել:Մի չունևոր հայ զոհի համար նման ,,բարոյական,, ակցիա չտեսանք:ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ ԹԵ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter