HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի 57 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Արսեն Հարությունյանը՝ եզրափակչում ջախջախիչ պարտության մատնելով թուրք Մուհամետ Քարավուշին։

Մինչև եզրափակիչ ճանապարհը Արսեն Հարությունյանը հաղթահարեց առանց մեծ դժվարությունների։ Նա պայքարը սկսեց քառորդ եզրափակչից և 10։0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ներկայացուցիչ Կամիլ Քերիմովի նկատմամբ։ Կիսաեզրափակչում էլ գրանցվեց նույն 10։0 հաշիվը․ 24-ամյա Արսեն Հարությունյանը ջախջախեց ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին։

Եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակից, թուրք Մուհամետ Քարավուշը ևս եզրափակիչ էր հասել նմանատիպ հաշիվներով տարած հաղթանակներով՝ առանց մրցակիցներին միավոր տալու։ Վճռորոշ գոտեմարոտւմ, սակայն, ավելի ուժեղ գտնվեց Արսեն Հարությունյանը՝ ընդամենը 52 վայրկյանում հաղթելով նույն 10։0 հաշվով և իր կարիերայում չորրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ 

Արսեն Հարությունյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 2019, 2022 և 2023 թվականներին, սակայն այդ տարիներին նա հանդես է եկել 61 կգ քաշային կարգում։

Հիշեցնենք՝ քիչ ավելի ուշ, ազատ ոճայինների 70 կգ քաշում ոսկե մեդալի համար կպայքարի Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արման Անդրեասյանը։

Լուսանկարը՝ uww.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter