HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Շատ շուտով կլինի GM-200 ռադարների մատակարարում»․ Ֆրանսիայի ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի համատեղ մամուլի ասուսլիսին հարց ուղղվեց Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարին հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման ծավալների հնարավոր մեծացման մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանի օդային հարձակողական միջոցների առկայությունն ու կիրառումը։

Սեբաստիեն Լըկորնյուն նշեց, որ այս հարցով բազմաթիվ քննարկումներ են ունեցել, և շատ են կարևորել հակաօդային պաշտպանական միջոցների նշանակությունը թե՛ սահմանի, թե՛ քաղաքացիական բնակավայրերի պաշտպանության տեսանկյունից։ 

«Գաղտնիք չեմ բացի, որ ասեմ՝ քննարկել ենք «Միստրալ» հակաօդային պաշտպանության հրթիռների մատակարարումը, որոնք նախատեսված են փոքր հեռավորությունների և սահմանի առաջին շերտի պաշտպանության համար։ Զինծառայողների վերապատրաստման տեսակնյունից էլ ասեմ, որ դրանք բավական հեշտ է սովորելը և կիրառելը։ Սահմանի երկրորդ շերտի պաշտպանության համար մենք առաջարկել ենք միջին հեռահարության հրթիռներ և Հայաստանի նախարարի հետ խոսել ենք արդեն»,- ասաց ֆրանսիացի նախարարը։

Լըկորնյուն շեշտեց, որ ինչքան Ֆրանսիան արդիականացնի իր սպառազինությունը, դա հայելային ձևով ազդելու է նաև այն երկրների վրա, որոնք սպառազինություն են ձեռք բերում Ֆրանսիայից։ 

Միջին հեռահարության ՀՕՊ միջոցների վերաբերյալ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշեց, որ շուտով կլինի GM-200 ռադարների մատակարարում։ Լըկորնյուն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իրենք խոսում են միայն պաշտպանական միջոցների մասին։ Սեբաստիեն Լըկորնյուն շեշտեց ՀՕՊ միջոցների չկիրառման միակ տարբերակն այն է, որ ոչ ոք ոչ ոքի վրա չհարձակվի։

«Որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանական ունակություննեն ուժեղացնելու համար»,- ընգծեց ֆրանսիացի նախարարը։

Լուսանկարում՝ GM-200 ռադար / © Thales Group

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter