HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Երևանն իրավունք ունի համագործակցել այն գործընկերների հետ, որոնք վստահելի են»․ Լըկորնյու

Երևանն իրավունք ունի համագործակցել այն գործընկերների հետ, որոնք վստահելի են։ Այս մասին ասաց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ասուլիսին ներկա լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ՀՕՊ միավորված համակարգի մասին համաձայնագիր, և հարցրեց արդյոք Ֆրանսիայի մատակարարած ՀՕՊ միջոցները կարո՞ղ են ներդաշնակվել այդ միացյալ համակարգի հետ։

«Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական ՀՕՊ ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգությունն ապահովելու մասին է։ Որևէ գործընկերոջ, բարեկամի կամ դաշնակցի համար մենք զենք չենք գնում»,- հարցին արձագանքելով էլ՝ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter