HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Փաշինյանն ասում է, որ ռուս սահմանապահները Ներքին Հանդում տեղակայման մանդատ չունեն

Հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Հանդի (Սյունիք) հատվածում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի այն հարցին, թե ինչ մանդատով կամ իրավական ինչ փաստաթղթով են ռուս սահմանապահները տեղակայված Ներքին Հանդի հատվածում։

«Շատ իրադրություններ կան, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին սպոնտան ձևով են ձևավորվել՝ ձեզ հայտնի իրադարձությունների բերումով։ Կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր գոյություն չունի։ Սա նշանակում է, որ ռուս սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել։ Ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter