HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ջրային կառույցներ» ՓԲ ընկերությունը կլուծարվի

«Ջրային կառույցներ» ՓԲ ընկերությունը կլուծարվի։ Իսկ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը կփոխվի, կազմակերպության գործունեության նպատակների մեջ կավելանան Երևան քաղաքի ջրային կառույցների շահագործման և պահպանման գործառույթները։ Որոշումն ընդունվեց Երևան քաղաքի ավագանու մարտի 12-ի նիստում։

Ըստ հիմնավորման՝ «Ջրային կառույցներ» ՓԲ ընկերության հետագա գործունեությունը համարվում է ոչ նպատակահարմար։ Ընկերությունն ունի 132 աշխատակից, նրանցից 97-ը կտեղաբաշխվեն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ենթակայության տակ, ինչը հնարավորություն կստեղծի աշխատանքների արդյունավետ իրականացման համար: «Ջրային կառույցներ»-ի 35 աշխատակից կազատվի աշխատանքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter