HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսական աղբյուր. հայկական բանկերի մեծ մասը կդադարեցնի «Мир» քարտերի սպասարկումն ու ընդունումը

Ռուսական «Միր» («Мир») վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում՝ բացառությամբ «ՎՏԲ Հայաստան»-ի բանկոմատների։ Ըստ ռուսական rbc.ru-ի՝ տեղեկությունը հաստատել են ՎՏԲ-ի հայաստանյան մասնաճյուղից։ Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը ռուսական ՎՏԲ-ի դուստր ընկերությունն է։

«Մարտի 30-ից հաճախորդներն այլևս չեն կարողանա անկանխիկ վճարումներ կատարել POS տերմինալներով և կանխիկացնել հանրապետության այլ բանկերի բանկոմատներից։ Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստանի քարտերի աշխատանքի վրա»,- ասել է ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ բանկը շարունակում է «Միր» քարտերի սպասարկումն ամբողջությամբ։

2024-ի փետրվարին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց ռուսական ազգային վճարային քարտերի համակարգի նկատմամբ, որի օպերատորը «Միր»-ն է՝ արգելափակելով դրանց գործունեությունը մի շարք երկրներում։ Հայաստանում «Միր» քարտերով սպասարկումը շարունակվում էր։

«Միր» համակարգի նկատմամբ պատժամիջոցների հարցը քննարկվում էր նաև 2023-ի տարեվերջին։ Այդ ժամանակ Հայաստանի կենտրոնական բանկից մեկնաբանեցին, որ Հայաստանի առևտրային բանկերն ինքնուրույն որոշումներ կկայացնեն ռուսական «Միր» վճարային համակարգի սպասարկման հետ կապված պատժամիջոցների վերաբերյալ։

«Միր» քարտերի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հայկական մյուս բանկերը դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել։ 

Գլխավոր լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter