HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասը՝ 17 մլրդ դրամից ավելի գումար

2023թ․ ընթացքում միայն ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը գերազանցում է նախորդող չորս տարվա ավարտված վարույթներով վերականգնված վնասի չափի հանրագումարը։ 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ է վերականգնվել ավարտված քրեական վարույթներով։ Այս մասին նշված է Գլխավոր դատախազության 2023թ․ գործունեության հաղորդման մեջ։

2023թ․ ընթացքում դատարան ուղարկված քրեական գործերով պետությանը, համայնքներին, միջազգային կազմակերպություններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառվել է 83 մլրդ 867 հազ․ դրամի գույքային վնաս, 2022թ․՝ 25 մլրդ 788 մլն 583 հազ․ դրամի վնաս։

Միայն պետությանը պատճառված վնասի չափը 66 մլրդ 232 մլն 338 հազ. դրամ է, իսկ համայնքներինը՝ 210 մլն 198 հազ․ դրամ։ Նախաքննության ընթացքում, ինչպես ընթացիկ, այնպես էլ ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 34 մլրդ 325 մլն 746 հազ․ դրամի գույքային վնաս։ Համայնքին նվիրաբերվել է 3 մլն 970 հազ․ դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3 մլն 367 հազ. դրամի արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պահպանության՝ Պատմության թանգարանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter