HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել են կրիպտոշուկային վերաբերող կարգավորումները

Վճարովի բովանդակություն

Մարտի 30-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի կողմից անցկացվող՝ Web3 ոլորտի երրորդ հանդիպումը, որը  ftNFT ֆիջիթալ սփեյսում միավորել էր բազմաթիվ մասնագետների, պատվավոր հյուրերի և կրիպտոէնտուզիաստների: 

Հանդիպումը մեկնարկել է թեմատիկ ելույթներով, որոնց շրջանակում անդրադարձ է եղել կրիպտոարժույթների իրավական կարգավորումներին, հնարավոր խաբեություններին, օգտատերերի իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և այլն: 

Fastex-ի իրավական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է Web3-ում իրավական և կարգավորող միջոցների կիրառման մասին, ներկայացրել բլոկչեյնի անվտանգության ապահովման գործընթացում հիմնական մարտահրավերները: 

Hoory-ի համահիմնադիր և Ucraft-ի տնօրեն Գև Բալյանն անդրադարձել է ապակենտրոնացված աշխարհում հաջողակ բիզնեսի ստեղծման և առաջխաղացման հնարավորություններին: Այս համատեքստում նա ներկայացրել է Dream Factory-ն, որը հեղափոխական հարթակ է առցանց ձեռնարկատիրության համար: Գ Բալյանի խոսքով՝ Dream Factory-ն տալիս է առցանց բիզնեսի զարգացման և մրցակցային առավելությունների ձևավորման լավագույն բանաձևը, ինչով էլ յուրահատուկ է և պահանջված:

Հաջորդիվ, արդեն իսկ ձևավորված ավանդույթին համապատասխան, կայացել է պանելային քննարկում, որին մասնակցել է նաև կիբերանվտանգության ծառայություններ մատուցող Hexens.io ընկերության համահիմնադիր Սիփան Վարդանյանը։ Վերջինս իր ելույթում խոսել է գրագետ և անվտանգ կրիպտոհամայնքի ստեղծման մասին և կարևորել այդ գործընթացում նմանատիպ հանդիպումների շարունակական անցկացումը: 

Այնուհետև ծավալված հարցուպատասխանի ընթացքում ներկաները խոսնակներին են ուղղել իրենց հուզող հարցերը, օգտակար տեղեկատվություն ստացել կրիպտոդրամապանակների անվտանգության վերաբերյալ և իրազեկվել ուսուցողական աղբյուրների մասին, որոնք անհրաժեշտ են ոլորտում առաջին քայլերն անող մարդկանց: 

Fastex-ը հաստատակամ է շարունակելու է Web3 տեղեկատվական  հանդիպումների շարքը, որոնք միտված են իրազեկ և գրագետ կրիպտոհամայնքի ձևավորմանը Հայաստանում: Հանդիպումներին միանալու համար հետևե՛ք Fastex Armenia և ftNFT.am պաշտոնական էջերին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter