HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Փորձագիտական կենտրոնը» պարարտանյութերի, թունաքիմիկատների և այլ նյութերի հետազոտություն կիրականացնի

«ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում անհայտ ծագման նյութերի փորձաքննությունների շրջանակն ընդլայնվել է:

Կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ հնավորությունների ընդլայնման  և նոր սարքավորումների ձեռք բերման շնորհիվ այսուհետ կիրականացվեն նաև պարարտանյութերի, թունաքիմիկատների և գյուղատնտեսության ոլորտում կիրառվող այլ օժանդակ նյութերի հետազոտություններ:

«Մասնավորապես, տարբեր օբյեկտներում և կրող առարկաների վրա դրանց հետքերի հայտնաբերման, տեսակների որոշման և նույնականացման վերաբերյալ: Բացի այդ, հնարավոր կլինի որոշել նաև նշված ապրանքատեսակների որակական ցուցանիշները և դրանց համապատասխանելիությունը՝ ՀՀ տարածքում գործող ստանդարտների պահանջներին»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter