HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Խորենացու փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը

Ապրիլի 9-ին` ժամը 15:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցում բարդին կոտրվել և ընկել է՝ փակելով ավտոճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պոկված ծառի մի մասը ընկել է էլեկտրական լարերի վրա, իսկ մյուս մասը՝ հայտնվել երթևեկելի հատվածում և խոչնդոտում է երթևկությանը։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների մասնատել են ծառի ճյուղերը և փրկարարների հետ հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter