HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 48 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024 թ. դեկտեմբերը ներառյալ՝ սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ շահառու հանդիսացող շուրջ 106000 անձանց 2024 թ. ապրիլ - դեկտեմբեր և նախորդ ամիսների համար աջակցության գումարը տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Այդ նպատակի համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 48,477 մլրդ դրամ:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից բռնի տեղահանված, 2023 թ. նոյեմբերի 9-ի համապատասխան որոշման շահառու հանդիսացող 4412 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50000 դրամ) տրամադրելու համար:

Այդ նպատակի համար պետբյուջեից կհատկացվի 276 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter