HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բնակիչը կալանավորվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են Ալավերդի համայնքի 39-ամյա բնակչի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ։

«2024 թվականի ապրիլի 9-ին՝ ժամը 09:25-ին, ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի կտրած-ծակած բազմակի վնասվածքներ ախտորոշմամբ» Ալավերդու բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել նույն քաղաքի 39-ամյա բնակիչը։

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987թ։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024թ ապրիլի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, նույն քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող, 39–ամյա տղամարդու կողմից օգտագործվող ավտոտնակում. 36-ամյա տղամարդը մոտեցել է վերջինիս, հերթական անգամ մեղադրելով նրան իրեն ձայնագրելու մեջ, վիճել է նրա հետ։ Վիճաբանության ընթացքում 39-ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած դանակով 36-ամյա տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել համաքաղաքացու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչպես նաև փորձել է դանակով կտրել նրա կոկորդը, սակայն վերջինիս հարազատների ու հարևանների միջամտության արդյունքում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter