HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ձերբակալվածին ծեծի ենթարկելու դեպքով նշանակվել է ծառայողական քննություն

Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու մասին հայտարարության հիման վրա: Այս մասին «Հետքին» փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Վարազդան Հարությունյանը՝ հայտնելով, որ երեկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանին քննչական վարչությունից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին բռնության են ենթարկել: Վարչության շենքից 1-2 րոպե հեռանալուց հետո, ճանապարհին ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ բնական կարիքները հոգալու անհրաժեշտություն է առաջացել և Սամվելին թողել են ավտոմեքենայի մեջ ու գնացել: Դիմակավորված անձինք մոտեցել են, ձեռնաշղթաներով կապված Սամվելին դուրս հանել ավտոմեքենայից և ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին նրա փաստաբաններն իմացել են պատահմամբ, երբ այսօր ԱԺ պատգամավորները տեսակցության են գնացել Սամվելին, և վերջինս մանրամասներ է փոխանցել:

 

Սամվել Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ծառայողական քննությունն ունի զրոյական արդյունավետություն: Ըստ փաստաբանի՝ ոչ թե ծառայողական քննություն պետք է նշանակվեր, այլ նախաձեռնվեր քրեակն վարույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter