HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը շարունակում է Շուշիի Ղազանչեցեցոց սբ. Ամենափրկիչ տաճարի «վերականգնումը»

Ադրբեջանական որոշ թելեգրամյան ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ՝ նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները (https://t.me/bez_tor/45064?single&fbclid=IwAR1vTKBZIOU9nXEi2j6g99_SdoY77kZ_VRbL5kScMJApTsYvpp00iNduWQg):

Սակայն լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը: Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունը։

Ղազանչեցոց տաճարի յուրաքանչյուր ճակատի վրա կա նման խաչաձև լուսամուտ և պատկերաքանքակ: Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ: Տաճարի մասին տես՝ Շուշիի սբ․ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Ըստ կազմակերպության տարածած հաղորդագրության՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ  երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից: Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից:

Տաճարի անօրինական վերականգնման թեմայով ավելի մանրամասն տես՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումներըՇուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter