HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության փոխնախագահին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տնօրեն, փոխնախագահ Ֆիլիպ Գիտարին: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի,մասնավորապես՝ ջրամատակարարման որակի բարձրացման, ջրի կորուստների նվազեցման, կեղտաջրերի մաքրման, խմելու և ոռոգման ջրերի համակարգերին վերաբերող այլ հարցերի:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համատեղ արդյունավետ աշխատանքը՝ հետագա համագործակցության հեռանկարների, ջրային ոլորտում առկա խնդիրների կարգավորման արդյունավետ լուծումներ գտնելու և ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter