HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրոդ ինքնիշխանություն». ավանցիներին վիրավորել է

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահություն է հայտնել, թե եթե Ռուբեն Հայրապետյանը նորից առաջադրի իր թեկնածությունը Ավանում, նույն հաջողությամբ պատգամավոր կընտրվի:

«ՉԻ»- Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, իր անկեղծության ձեռքը կրակն է ընկել: Մեծ հաշվով` նա իրավացի է: Այլ հարց է, թե ինչ է նշանակում այդ իրավացիությունը: Ըվյալ դեպքում դա նշանակում է, որ Ռուբեն Հայրապետյանի` պատգամավոր ընտրվելն այսպես թե այնպես կապ չուներ նրա վարկանիշի հետ, ու եթե անգամ «Հարսնաքարի» դեպքերից հետո նրա վարկանիշն Ավանում հավասարվի զրոյի, նա, միևնույն է, ճիշտ նույն տոկոսներն է ստանալու` ճիշտ նույն մեթոդներով:

Իսկ գուցե Գալուստ Սահակյանը նկատի ունի, որ ավանցիների համար կարևորը ոչ թե մարդու անձնական որակներն են, այլ թաղամասը «լավ նայելու» կարողություննե՞րը:

Բայց այդ դեպքում ստացվում է, որ պրն Սահակյանը պարզապես վիարվորում է ավանցիներին: Ինչևէ: Ափսոս միայն, որ նրա պնդումը հնարավոր չէ ստուգել: Դրա համար անհրաժեշտ կլիներ նորմալ ընտրություններ անցկացնել, իսկ այս իշխանությունների օրոք դա գործնականում հնարավոր չէ: 

Մեկնաբանություններ (1)

SAMO
HOGNEL ENK KO MUTITNERIC..MI OR EL XOSI TE INCHPES ERKIR@ ES VOXPALI VICHAKIN HASCRIK

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter