HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով

Կառավարությունը որոշում է ընդունել ըստ որի՝ նախատեսվում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գազիֆիկացման նախագծանախահաշվային փաստաթղթերի, դրանց փորձաքննության, ինչպես նաև Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերում։

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շամիրամ համայնքը գազիֆիկացված չէ, և բնակչությունը օգտագործում է հիմնականում վառելափայտ։

«Խիստ կարևոր է համայնքի գազիֆիկացումը և հաշվի առնելով, որ գազամատակարարման մայրուղային գիծն անհրաժեշտ է անցկացնել Կոշ բնակավայրից ու Դպրեվանք բնակավայրով՝ ապա նշված մայրուղային գծի կառուցման արդյունքում հնարավոր կլինի գազիֆիկացնել նաև Արուճ, Նոր Ամանոս, Նոր Եդեսյա բնակավայրերը։ Այսինքն՝ ծրագիրը տարածաշրջանային բնույթ է կրում, քանի որ միաժամանակ կգազիֆիկացվեն մի քանի բնակավայր։ Շամիրամ համայնքի բնակչությունը կազմում է 1170 մարդ, բյուջեն՝ շուրջ 50,0 մլն դրամ։

Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է շուրջ 5,7 մլն դրամ, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 513 հազար դրամ, իսկ Կաքավաձորից դեպի Օթևան տանող ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար՝ 79.9 հազար դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ արխիվային, «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter