HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Արարատի մարզ, ք. Արարատ, Աղբյուր Սերոբ, Օղակաձև խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։

Հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացրել։

Տեսչական մարմնի և Արարատ համայնքի համագործակցության արդյունքում համայնքային հողամասի վրա ինքնակամ կառուցված վերոնշյալ բենզալցակայանն ապամոնտաժվել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter