HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմավիր» ՔԿՀ-ի տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ անթույլատրելի պարագաներ

ԱՆ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 18-ին իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։

Արդյունքում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ, ինչպես նաև՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր։

Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարը կրում է պարբերական բնույթ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter