HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

28-ամյա երիտասարդը նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ և մահացել

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք։

Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։

«Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)»,- նշվում է հաղորդագրությունում։

Փրկարար ծառայությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշել է, որ հնարավոր է՝ կատարվածը ինքնասպանություն է։

«Վագոնի տակ հայտնաբերվել է քաղաքացի Ա․ Բ․-ի (ծնված 1996 թ․) դին։ Փրկարարները դին դուրս են բերել վագոնի տակից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter