HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իշխանության որոշ ներկայացուցիչներ արշավ են սկսել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ․ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տավուշում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգ հայտարարւթյուն է տարածել․

«Տավուշում ընթացող զարգացումների համատեքստում ՀՀ իշխանությունների առանձին ներկայացուցիչներ և նրանց ձայնակցող այլազան անհատներ ստի ու կեղծիքի տարածման միջոցով արշավ են ձեռնարկել Հայ Եկեղեցու, ի մասնավորի Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ, ով հանդես է գալիս  հայրենիքի անվտանգության և իր թեմի հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության մտահոգությամբ։

Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը, որը միմիայն անհամերաշխություն և ատելություն է սերմանում անվտանգային սպառնալիքներ դիմագրավող մեր հասարակության մեջ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter