HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա որդուն

2024 թվականի ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 21։45-ին, «Էջմիածին» ԲԿ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Գեղակերտ բնակավայրի 62-ամյա բնակիչ, որը ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

Նույն օրը՝ ժամը 22։10-ին, նույն բնակավայրի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, իրենց տանը իր 38-ամյա եղբայրը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, խոհանոցային դանակով հարվածել է հորը՝ հիվանդանոց տեղափոխված վերոհիշյալ 62-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով (սպանությունը՝ կատարված մերձավոր ազգականի կողմից), նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել վիճաբանության, որի ժամանակ վերջինս, վերցնելով խոհանոցային դանակը, մոր ներկայությամբ, հարվածներ է հասցրել հոր կրծքավանդակի աջ հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը՝ արնանման հետքերով։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Իրականացված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ տուժողի որդին, հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով, ձերբակալվել է։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 2-րդ մասի 9-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter