HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 24-ին հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: 

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից, Անահիտ Մանասյանը The Guardian, The Independent, The Guardian/The Critic, The Telegraph/The Critic, Adam Smith Institute,  BBC, UnHerd լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին։ 

«Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման վիճակը տեղում դիտարկելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 24-ից սկսած՝ անձամբ իր և աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել են այցեր Կոռնիձորում, Գորիսում և Վայքում տեղակայված հաշվառման կենտրոններ, առանձնազրույցներ են անցկացվել ավելի քան 350 բռնի տեղահանվածների հետ:

Այդ ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։ Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։

Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ապրիլի 11-ին և 12-ին ՄԻՊ աշխատակազմի հետ Տավուշի մարզում հանդիպումներ է ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ, արձանագրել խնդիրները»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter