HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով

Քննչական կոմիտեում ամփոփվել են 2024թ. 3 ամսվա ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կատարած աշխատանքները՝ այդ թվում նաև հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական և իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ:

Քննչական կոմիտեն հայտնում է՝ պարզվել է, որ 2024թ առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 6.246.018.000 դրամ, որից վերականգնվել է 5.043.265.000 դրամը կամ 80.7%-ը: 

«Մասնավորապես՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 5.367.598.000 դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 4.908.355.000 դրամը կամ 91.4%-ը: 

Համայնքին պատճառված 9.840.000 դրամ վնասից վերականգնվել է 2.630.000 դրամը կամ 26.7%-ը:

Իրավաբանական անձանց պատճառված 216.987.000 դրամ վնասից վերականգնվել է 50.873.000 դրամը կամ 23.4%-ը: 

Ֆիզիկական անձանց պատճառված 651.593.000 դրամ վնասից վերականգնվել է 81.407.000 դրամը կամ 12.4%-ը:

Բացի այդ, 2024թ մարտի 31-ի դրությամբ, անավարտ քրեական վարույթներով 2024թ. ընթացքում վերականգնվել է 7.361.033.000 դրամը, որից պետությանը՝ 7.246.241.000 դրամ, համայնքին՝ 3.050.000 դրամ, իրավաբանական անձանց՝ 9.010.000 դրամ և ֆիզիկական անձանց՝ 77.827.000 դրամը:

Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 դրամը, որից պետությանը՝ 12.154.596.000 դրամը:

Նշված 12.154.596.000 դրամից 8.498.766.000 դրամը վերականգնվել է Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության  քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով, զգալի վերականգնում են ապահովել նաև մյուս ստորաբաժանումները, հատկապես՝ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնման հիմնական արդյունքներն ապահովվել են ալկոհոլի, սննդամթերքի արտադրության, կառուցապատման և այլ ոլորտներում տարբեր մեխանիզմներով հարկերից խուսափելու դեպքերի բացահայտմամբ, դրանց կապակցությամբ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter