HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով, այնուհետև կնվազի 7-9 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․

Երևանում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter