HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն հերթական ծրագրերի իրականացման նպատակով

Կառավարությունը ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացնի 1 մլրդ 12 մլն դրամ՝ 16 համայնքների 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Ըստ այդմ՝ նախատեսվում է համաֆինանսավորել, 2021, 2022 և 2023 թվականների մի շարք սուբվենցիայի ծրագրերը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մայիսի 8-ի նիստի հաղորդագրությունից։

«Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Արարատի մարզի 1 ծրագրի համար կհատկացվի 55,7 մլն դրամ, Արմավիրի մարզի 3 ծրագրի համար՝ 140 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 5 ծրագրի համար՝ 206 մլն դրամ, Լոռիի 8 ծրագրի համար՝ 322 մլն դրամ, Կոտայքի 1 ծրագրի համար՝ 16 մլն դրամ, Շիրակի 1 ծրագրի համար՝ 119 մլն դրամ, Սյունիքի 2 ծրագրի համար՝ 152 մլն դրամ: «Այս որոշումն էլ կայացնելուց հետո կստացվի, որ արդեն այս տարի 7,7 մլրդ դրամի չափով ՀՀ կառավարությունը համաֆինանսավորել է սուբվենցիոն ծրագրերը»,- ասել է նախարարը:

Մասնավորապես, գումար կհատկացվի հետևյալ ծրագրերի համար՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բյուրավան, Նշավան բնակավայրերի ոռոգման համակարգի կառուցում, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի Սահմանապահների փողոցի Երևանյան-Շահումյան հատածի, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան հատածի, Հ. Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան հատածի հիմնանորոգում, Սահմանապահների փողոցի Հանրապետության-Աբովյան հատվածի հիմնանորոգում, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցի կառուցում, Արմավիր բնակավայրի Սահմանապահների փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի, Թումանյան փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի, Հ. Ավետիսյան փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, Սարդարապատ բնակավայրի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք և Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում, Վարդենիս համայնքի Տորֆավան բնակավայրի կենտրոնական փողոցի ասֆալտապատում, Ծովակ բնակավայրի 1 փողոց, 11 փակուղի հասցեի ճանապարհի ասֆալտապատում, Կարճաղբյուր բնակավայրի 11-րդ և 13-րդ փողոցների ասֆալտապատում, Մարտունի համայնքի Գեղհովիտ, Լեռնակերտ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցում/վերանորոգում, Երանոս բնակավայրում խմելու նոր ջրագծի կառուցում, Զոլաքար բնակավայրում խմելու նոր ջրագծի կառուցում, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցում, Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում մարզաառողջարանային կենտրոնի կառուցում, Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգում, Թումանյան համայնքի Դսեղ բնակավայրի խմելու ջրի արտաքին ջրագծի վերանորոգում, Չկալով բնակավայրի փողոցների սալարկում տուֆով, Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի մանկապարտեզի շենքի վերանորոգում, Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցում, Ալավերդի համայնքի Ալավերդի, Աքորի, Հաղպատ բնակավայրերի ճանապարհների կապիտալ վերանորոգում ասֆալտապատմամբ, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Մրգաշեն բնակավայրի 7-րդ փողոցի 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքների վերանորոգում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում մանկապարտեզի կառուցում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Աղիտու և Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում, Կապան համայնքի Կապան բնակավայրի Բաղաբերդ թաղամասի թիվ 6/83 հասցեում գտնվող ակումբ-գրադարանի նորոգում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter