HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Իսպանիայի ազգային գրադարանում պահվող հայերեն ձեռագրերին

Աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն Օսկար Առոյո Օրտեգային։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ վերջինիս ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է գրադարանում, ծանոթացել Իսպանիայի ազգային գրադարանի գործող ցուցահանդեսներին, ինչպես նաև գրադարանային ֆոնդին, որտեղ պահվում են նաև 17-րդ դարի հայերեն ձեռագրեր։

Նախարարը երկկողմ հանդիպման ընթացքում ներկայացրել է Մ Մաշտոցի անվան Մատենադարան գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունն ու հարուստ պատմական ժառանգությունը և փաստել, որ Մատենադարանը հին ձեռագրերի վերականգնման հարուստ փորձ ունի։

Կողմերը քննարկել են համատեղ ցուցահանդես կազմակերպելու, համագործակցության հուշագիր ստորագրելու հեռանկարները` փաստելով համատեղ ծրագրեր կյանքի կոչելու  հասատատակամությունը։

Նախանշվել է գործընթացին տարբեր երկրների հայագիտական ամբիոնների ներկայացուցիչների ընդգրկելու կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter