HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Սարգսյան

«Նիկո՛լ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»․ Բագրատ Սրբազան

Ինչպես նախատեսված էր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները երեկոյան հասան Երևանի  Հանրապետության հրապարակ, և մեկնարկեց հանրահավաքը։

Երթի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով՝ ձևակերպեց շարժման պահանջը։

«Մենք եկել էինք մի պահանջով, եկել էինք պատասխան պահանջելու ՀՀ կառավարության ղեկավարից, որ շարունակաբար այցելել է մեր համայնքներ, դժբախտաբար ստել, խաբել, մոլորեցրել և հետո ահաբեկել և սպառնացել է ժողովրդին։

Մենք եկել էինք պատասխանը պահանջելու այդ սպառնալիքների և ժամանակ տալու դադարեցնելու այս միակողմանի, ապօրինի գործընթացը, հակասահմանադրական, հակաօրինական, հակամարդկային, հակաբարոյական գործընթացը։ Մենք դեմ չենք եղել ո՛չ խաղաղությանը, ո՛չ սահմանազատմանը, ո՛չ սահմանագծմանը։ Բայց այն, ինչ տեղի է ունենում այս միջոցով՝ միակողմանի, ծնկած զիջելով, անընդունելի է մեզ համար»,- ասաց Բ․ Գալստանյանը։

Սրբազանը հավելեց, որ իրենք հստակ խաղաղություն են ուզում։ Ասաց, որ այս կառավարությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ, ձախողել է երկրի կառավարումը, քանդել է ամբողջ անվտանգային համակարգը, եկեղեցին առաջին օրվանից թիրախ է դարձրել։ 

Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ «Նիկո՛լ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»։

Սրբազանն ասաց, որ մեկ ժամվա ընթացքում պատրաստ է հանդիպելու և քննարկելու հեռանալու մասին բոլոր պայմանները։ «Ձեր հրաժարականով կվերադարձնեք Հայոց եռատոնը, որը գողացել եք էս ժողովրդից»,- հավելեց նա։

Հանրահավաքի մասնակիցները սպասելու են Կառավարության արձագանքին՝ իրենց պահանջի առնչությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter