HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ». Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր, անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությանը, ըստ որի՝ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածուն, պատասխանեց. «Ոչ այդպիսի հավակնություններ ունեցել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ, բայց եթե ժողովուրդը ցանկանա, և դա լինի Աստծո կամքը, Հայոց հայրապետն էլ օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ»։

Անդրադառնալով այն հարցին, թե լուրեր են տարածվում, որ ինքը երկքաղաքացիություն ունի, և չի կարող վարչապետի թեկնածու լինել, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց. «Մի հոգի ասել է՝ ժողովուրդը պետք է Սահմանդրություն գրի, էդ էլ հերթական պոպուլիզմը։ Հիմա ժողովուրդը երբեք Սահմանադրության մեջ ներկայություն չունի, է հիմա, որ ժողովուրդը որոշեց Սահմանադրության մեջ ներկայություն ունենալ և երկքաղաքացի մարդուն ասել՝ ինքը կարող է լինել, ձեր ի՞նչ գործն է, դուք պիտի ընդդիմանա՞ք»։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ Հայաստանի և Կանադայի քաղաքացիություն ունի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter