HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Իշխանության հետ առճակատման են գնում չբավարարվածները. Վարդան Բոստանջյան

Դոլարի և դրամի փոխարժեքային տատանումների ներկայիս փուլին տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսսոր Վարդան Բոստանջյանը դրական գնահատական է տալիս: Ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, թե որքան էլ դոլարի արժեզրկումը խոչընդոտներ առաջացնի ներմուծողների համար, այնուամենայնիվ, արտահանողներին համար այն շահավետ պայմաններ է ստեղծում, քանի որ արժևորվում է դրամը: Սակայն արտահանման ծաղկում անմիջապես նկատվել չի կարող, քանի որ հնարավոր չէ մեկ-երկու ամսում շոշափելի արդյունքներ ակնկալել: Մասնավորապես հանքարդյունաբերության արտահանման եկամուտներն աճել են 30 %-ով:

Վարդան Բոստանջյանը, թեպետ այլևս պատգամավոր չէ, բայց շարունակում է ներկայացնել ԲՀԿ կուսասկցությունը, խոսեց նաև քաղաքական իրավիճակի մասին:

Բոստանջյանի կարծիքով իշխանության հետ առճակատման գնալն ինքնանպատակ չէ. առճակատման են գնում չբավարարվածները, ամբիցիոզները, հիվանդ մարդիկ, ովքեր դժգոհ են ամեն ինչից և գոհ են միայն իրենցից:

ԲՀԿ-ի ներկայացուցիչը իրատեսական չի համարում ընդդիմության` միասնական թեկնածուով նախագահականան ընտրություններին հանդես գալու գաղափարը:

«Եթե անգամ ընդդիմությանը հաջողվի ձևավորել այդ միասնական թեկնածուին, ապա դա, ըստ էության էական նշանակություն չի կարող ունենալ մեր երկրի, մեր ընդհանուր զարգացման համար»,- նշեց Բոստանջյանը: Ըստ նրան՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերը չեն կարող հասնել այն մակարդակի, որ արտահայտեն հասարակության լայն զանգվածների ցանկությունները, սպասումները, իղձերը, և այս պարագայում ձևավորված միասնական թեկնածուն լիրիկական բնույթ կկրի: Բոստանջյանի կարծիքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իշխանությունն ուժեղ է, և այս պահին դեռ ուժեղից ուժեղը չի եղել:

Մեկնաբանություններ (2)

Մլեհ
Վայ-տնտեսագէտ և ծախու պնակալէզ:
Ընթերցող
Դուք պարոն դոխտուր, ըստ իս շատ հեռու եք մարդկային մտածելակերպի կառուցվածքը պատկերացնելուց: Իրեն հարգող ոչ մի մտավորական, ընդդիմությանը չի թերագնահատի, քանի որ մտավորական լինելը ինքնին ընդդիմություն է: Ըստ երևույթին Դուք, պարոն դոխտուր, ընդդիմությունը պատկերացնում եք որպես խուժան բրիգադա, մինչդեռ ամենաանգրագետ մարդն անգամ ընդդիմությունը տեսնում է ի դեմս շարժվող մտքի: Մի թե դուք ընդդիմություն չէք, եթե այդպես է, ապա Դուք, պարոն դոխտուր, ամենաքիչը հավանում եք կարծրատիպերը, կաղապարված մտածելակերպը, աուտիստական մտածողությունը, ինչը, կարծում եմ ներհակ չէ առողջ բանականությանը: Եթե Դուք որպես ընդդիմություն նկատի ունեք Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա անվանական ասեք, ոչ թե հայտարարեք, որ ընդդիմությունը թույլ է: Ես ընդդիմադիր եմ, և գիտեք? թե ինչին եմ ընդդիմանում, գռեհիկությանը, ընչաքաղցություն որդեգրած ղեկավարին, անբարո կեցվածքի տեր մարդուկին: Ինչ է, ես թույլ եմ, Դուք նշված գոյություններին ընդդիմադիր չեք?, թե դրանց հետ հաճելի է շփվել: Ես ընդդիմադիր եմ այն բարձրաստիճան պաշտոնյային, ով հասարակական վայրում սեռական բնույթի ուշունցներ է տալիս, ինչ է?, ես թույլ եմ: Եթե դոկտորի աստիճանի հասած մարդը ընդդիմադիր է ընդդիմությանը, ապա ասելու բան չկա: Իրերը իրենց անուններով կոչեք, մարդկանց մեջ շփոթություն մի առաջացրեք: Մարդիկ որ տեսնում են դոկտորն է ասում, խոնարհաբար որդեգրում են նրա մտքերը, մինչդեռ, ես, որ դպրոց չեմ հաճախել, ընդիմությանը տված Ձեր գնահատականը համարում եմ մտավորականին ոչ հարիր: Ցանկացած մտավորական, այսինքն մտքով աշխատող, պետք է լինի կարծրության ընդիմադիրը, այդ թվում նաև Դուք: Հիմա խնդրում եմ ասեք, Դուք դիմադիր թե ընդիմադիր կեցվածք ունեք այս հերոսի նկատմամբ. կարդացեք chi.am 13. 10. 2009թ. Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter