HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում անտառները, ջրաճահճային տարածքներն ու լանդշաֆտները կվերակագնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիրը» (RESILAND Հայաստան), որը կօգնի Հայաստանի կառավարությանը ուժեղացնել համայնքների ներգրավվածությունը եւ բարելավել անտառների, ջրաճահճային տարածքների, ինչպես նաեւ պահպանվող տարածքներ կառավարումը Հայաստանի ընտրված վայրերում։ Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից (ԳԷՀ) - 5,45 մլն ԱՄՆ դոլար աջակցություն եւ Շվեդիայի կառավարության կողմից 3,65 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի համաֆինանսավորում ստացած այս ծրագիրը միտված է նաեւ բարելավելու լանդշաֆտների կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը։ Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքը, մեղմել անտառների մասնատվածությունը, բարձրացնել ծառածածկույթի խտությունն ու բարելավել անտեսված եւ լքված ջրաճահճային տարածքների կառավարումը: Ի լրումն վերոնշյալ նպատակներին, ծրագիրը կխթանի կայուն տնտեսական գործունեությունը եւ էկոլոգիապես կայուն աշխատատեղերի ստեղծումը ընտրված գյուղական համայնքներում: Նոր եւ վերականգնված անտառներն ու ջրաճահճային տարածքները կնպաստեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը եւ կբարձրացնեն երկրի դիմադրողականությունը կլիմայի փոփոխության հետեւանքների նկատմամբ:

«Հայաստանի գեղեցիկ բնությունը, լանդշաֆտները երկրի ամենամեծ արժեքներից են։ Այս ռեսուրսը վտանգված է տեխնածին անտառահատումների եւ լանդշաֆտի դեգրադացիայի պատճառով, ինչը պայմանավորված է համայնքների կողմից ոչ այդքան բնակենտրոն գործելակերպով եւ թույլ բնապահպանական վերահսկողությամբ: RESILAND ծրագիրը հասցեագրում է անտառների դեգրադացման խնդիրը՝ այլընտրանքային կենսամիջոցներով ապահովելով համայնքներին եւ ուժեղացնելով վերահսկողության մեխանիզմները՝ քաղաքականության շրջանակի բարելավման միջոցով», նշում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Հայաստանը՝ հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, որը բախվում է եզակի մարտահրավերի, քանի որ այն անտառներով աղքատ երկիր է, տարածքի միայն 11,2 տոկոսն է ծածկված անտառներով: Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ Հայաստանի անտառտնտեսության ոլորտը ներուժ ունի նպաստելու երկրի սոցիալական, տնտեսական եւ մշակութային բարեկեցությանը անտառների եւ լանդշաֆտների վերականգնման ջանքերով: Գոյություն ունեցող եւ նոր անտառների վերականգնումը, ջրաճահճային տարածքների պահպանումը եւ պահպանվող տարածքների ստեղծումը նույնպես նպաստում են բնական արժեքների եւ էկոհամակարգի ծառայությունների բարելավմանը: Ըստ առաջարկվող հաշվարկների, անտառի յուրաքանչյուր հեկտար տարեկան մի շարք էկոհամակարգային ծառայություններից միջինը կապահովի 417 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք (կամ տարեկան 138 միլիոն ԱՄՆ դոլար):

A Country Climate and Development Report, currently under development by the World Bank jointly with Government of Armenia, as well as GREEN Armenia Platform, and Armenia Green, Resilient, and Inclusive Development Policy Operation are among the latest collaborative efforts to promote green transition, reduce greenhouse gas emissions, and boost climate adaptation.// «RESILAND Հայաստան» ծրագիրը հանդիսանում է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի կառավարության համատեղ ջանքերի բաղկացուցիչ մասը՝ աջակցելու երկրի կայուն զարգացման նպատակներին եւ կանաչ տնտեսական անցմանը: Երկրի կլիմայի եւ զարգացման զեկույցը, որը ներկայումս մշակվում է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի կառավարության հետ համատեղ, ինչպես նաեւ «ԿԱՆԱՉ Հայաստան» պլատֆորմը եւ Հայաստանի «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության գործառնությունը» համատեղ ջանքերի արդյունք են, որոնք նպաստում են երկրի կանաչի անցմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաեւ կլիմայի հարմարվողականության խթանմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter