HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմներին են ներկայացվել հիմնարկների պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը այսօր՝ մայիսի 10-ին, ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անձնակազմին է ներկայացրել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանին։ Այս մասին հաղորդում են Քրեակատարողական ծառայությունից։

Շնորհավորելով Ռոբերտ Թամարյանին՝ Ծառայության պետը մաղթել է նրան արդյունավետ ծառայություն և հույս հայտնել, որ վերջինիս գլխավորությամբ  ու օժանդակությամբ անձնակազմն իր ծառայողական պարտականությունները կիրականացնի բարձր պատասխանատվությամբ՝ օրենքի տառին համապատասխան, ինչի շնորհիվ կգրանցվի գործունեության բարձր արդյունավետություն։

Ռոբերտ Թամարյանը շնորհակալություն է հայտնել վերապահված վստահության համար՝ վստահեցնելով, որ համատեղ և միասնական աշխատանքների շնորհիվ կիրականացնեն աշխատանքային այն նպատակները, որոնք դրված են իր և անձնակազմի առջև։

Նույն օրը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը հիմնարկի անձնակազմին է ներկայացրել նախարարի հրամանով հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Լևոն Հովհաննիսյանին։

Առաջին տեղակալը ներկայացրել է Լևոն Հովհաննիսյանի անցած ուղին՝ մաղթելով բեղմնավոր և անվտանգ աշխատանք։ Սահակ Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնել «Արթիկ» ՔԿՀ հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Երանոսյանին՝ այս ժամանակընթացքում հիմնարկի պետի պարտականությունները պատշաճ և պատվով կատարելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter