HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

Մայիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում ՊՆ ՄԻԲԿ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանի՝ պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների տարեկան հաղորդման վերաբերյալ, որին մասնակցում էին ՊՆ և ԳՇ համապատասխան ստորաբաժանումների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում են ՊՆ լրատվականից։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորական ծառայությանը վերաբերող իրավակարգավորումներին, դրանց անհրաժեշտ փոփոխություններին, զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված բարեփոխումներին։

Երկուստեք կարևորվել են նման ձևաչափով հանդիպումները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ արձանագրված խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter